Լիբանանի գլխավոր համայնքներից մեկը հայ համայնքն է․ Արամ Ա-ն հանդիպել է հայազգի դիվանագետների հետ
Հուլիս 27,2024 21:10
Անցնող օրերու ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Գոլոմպիայի մօտ Լիբանանի դեսպան Արա Խաչատուրեանը եւ Քաթարի մօտ Լիբանանի հիւպատոս Շանթ Վարդանեանը:
Ողջունելով անոնց այցելութիւնը՝ Նորին Սրբութիւնը գնահատեց որպէս դիւանագէտներ անոնց բերած ծառայութիւնը Լիբանանին: Ան յիշեցուց, որ Լիբանանի գլխաւոր համայնքներէն մէկն է հայ համայնքը՝ իր պարտաւորութիւններով ու իրաւունքներով:
Ուրախութեամբ հարկ է հաստատել , որ մեր համայնքի զաւակները միշտ ալ եղած են պարտաճանաչ իրենց քաղաքացիական պարտաւորութիւններուն ու իրաւունքներուն նկատմամբ, ինչպէս նաեւ արժանապատուութեամբ ու նուիրումով Լիբանանը ներկայացուցած են օտար երկիներու մօտ, շեշտեց Նորին Ս. Օծութիւնը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
