«Վարպետաց Գյումրի». քաղաքն այսօր արհեստի ու արվեստի լեզվով էր խոսում
Գյումրու օրն այս տարի նշվեց 2 օր շարունակ: Տարբեր հատվածներում ընթացող միջոցառումներն առաջին օրը «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակներում էին: Աբովյան փողոցում տեղական արտադրանքի տոնավաճառ էր: Տեղի արտադրողները ներկայացրեցին ուտեստներ, ձեռքի պատրաստած աշխատանքներ։
Տոնը խորագիր ուներ` «Իմ սրտի քաղաք»:
2-րդ օրն Աբովյան փողոցում «Արհեստի ու Արվեստի» տոնավաճառ էր «Վարպետաց Գյումրի» խորագրով: Համքարությունների քաղաքը ներկայացել էր արհեստի ու արվեստի յուրատիպ աշխատանքներով:
Միջոցառման շրջանակներում Գյումրի են ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ և օտարության մեջ գտնվող հայեր, իսկ առաջին օրվա համերգին ներկա է եղել շուրջ 50000 մարդ:
Բազմաթիվ միջոցառումների շարքում «Անսովոր Գյումրի» խորագիրն էր կրում Կարեն Բարսեղյանի «Քաղաք ջինսի վրա» վերտառությամբ անհատական ցուցահանդեսը` Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
Ելենա Ավետիսյան