Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հայաստանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:
Արմավիրի մարզում երեկոյան ժամերին Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Ինչպես հայտնել են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Այս գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33 տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+25,
Լոռի՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+26,
Տավուշ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+32,
Արարատ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+26: