Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները Փարիզում պաատրաստվում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իրենց մրցելույթներին:
Հայաստանի ծանրորդների հերթական մարզումից տեսանյութեր է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ծանրորդները պայքարը կսկսեն օգոստոսի 9-ից, առաջինը հարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), հաջորդ օրը մեդալների համար կպայքարեն նաև Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն ու աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Ֆոտո՝ ՀԱՕԿ