Բյուրականի աստղադիտարան. մեր գիտական մտքի և գիտական տուրիզմի խոշորագույն կենտրոնը | Region

Բյուրականի աստղադիտարան. մեր գիտական մտքի և գիտական տուրիզմի խոշորագույն կենտրոնը

Սեպտեմբեր 27,2023 18:39

 

 

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ.-ին՝ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։

Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ:

Բյուրականը եղել և մնում է տիեզերական նոր մարմինների հայտնաբերման գործում աշխարհի ամենաարդյունավետ աստղադիտարաններից մեկը։

Այսօր էլ, չնայած առկա դժվարություններին, այստեղ փորձում են պահպանել խորհրդային տարիների լավագույն ավանդույթները: Կան երիտասարդ սերնդի գիտնականներ, որոնք բարձր են պահում Հայաստանի պատիվը, որի գիտական ներուժը հայտնի է ամբողջ աշխարհում: Բուն գիտական հետազոտություններին զուգահեռ, այստեղ իրականացվում են նաև գիտության զարգացման ծրագրեր՝ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։

Աստղադիտարանը դարձել է նաեւ Հայաստանի գիտական տուրիզմի խոշորագույն կենտրոնը:

Նորություններ