Հայերը մեր եղբայրներն են. դժվարին պահերին թև ու թիկունք ենք եղել, նաև մարտի դաշտում. Շեյխ Զադա Ուսուբյան | Region

Հայերը մեր եղբայրներն են. դժվարին պահերին թև ու թիկունք ենք եղել, նաև մարտի դաշտում. Շեյխ Զադա Ուսուբյան

Սեպտեմբեր 26,2023 18:41

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղն ունի շուրջ 1500 բնակիչ՝ մեծամասնությունը եզդիներ: Նրանց  նախնիները եկել են Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից՝ խույս տալով թուրքերի հալածանքներից եւ կոտորածներից:

Աշխատասեր, հյուրընկալ մարդիկ են, որոնք գյուղում ապրում են փոքրաթիվ հայ ընտանիքների կողքին՝ հաշտ ու համերաշխ, ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Շամիրամի բնակիչ, շեյխ Զադա Ուսուբյանը, հարազատ եղբայրների նման:

Մշտապես եղել են հայերի կողքին, ուրախացել հաջողություններով, դժվարին պահերին թեւ ու թիկունք են եղել՝ այդ թվում մարտի դաշտում:

Բնակիչները հիմնականում զբաղվում են   գյուղատնտեսությամբ: Շամիրամում վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել՝ անցկացվել են ոռոգման ջրագծեր, վերանորոգվել են գյուղամիջյան ճանապարհները, կառուցվել է լուսավորության համակարգ: Համայնքի հիմնական խնդիրը խմելու ջրի անկանոն մատակարարումն է:

Ժամանակին գյուղի դպրոցը 400-500 աշակերտ է ունեցել, սակայն վերջին տասնամյակների արտագաղթի հետ կապված այդ թիվը քառակի նվազել է:

Նորություններ