Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ | Region

Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ

Օգոստոս 01,2024 13:21

Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը «Վնասակար արտաքին միջամտության դեմ պայքարը» վերտառությամբ զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով  նաև Բաքվին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարր է միջազգային ասպարեզում, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը։

«Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։ Ֆրանսիացի նախարարները նշել են Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը»,- ասված է փաստաթղթում։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ և ոչ պետական կառույցների միջոցով, գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ: «Այդ գործողությունները տարածվում են նաև ֆրանսիական անդրծովյան տարածքների վրա»,- ընդգծվում է փաստաթղթում:

Նշվում է, որ Բաքուն նաև ապատեղեկատվական արշավ է կազմակերպել Օլիմպիական խաղերի դեմ։

Նորություններ