ՕԽ-2024․ Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի մեդալների համար
Օգոստոս 04,2024 14:30
Այսօր Հայաստանի Oլիմպիական հավաքականի երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, կսկսեն պայքարը մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչներում:
Այսօր կայանալիք եզրափակիչներում առաջին պայքարի մեջ է մտնելու Վահագն Դավթյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Երևանի ժամանակով 18:25-ին պայքարի դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Վահագն Դավթյանը կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին, Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժության եզրափակիչին։