Երբ անգամ ծննդօգնությունը հասանելի չէ. լքված Բաշգյուղում ընդամենը 36 բնակիչ է մնացել | Region

Երբ անգամ ծննդօգնությունը հասանելի չէ. լքված Բաշգյուղում ընդամենը 36 բնակիչ է մնացել

Սեպտեմբեր 12,2023 18:59

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 6 գյուղերը, որոնք «Ձորի գյուղեր» անվանումն են ստացել, մեկուսացված վիճակում են արդեն երկար տարիներ: Սալուտը, Բաշգյուղը, Փոքր Սարիարը, Կաքավասարը, Սարապատը, Ձորաշենը Գյումրիից հեռու են ընդամենը 45-50 կմ: Բայց անտեսված լինելու պատճառով այդ գյուղերում բնակիչների թիվը շատ է նվազել: Այստեղ բնակչության կենսապահովման համար համապատասխան պայմաններ ու ենթակառուցվածքներ չկան:

Երկար տարիներ առաջին բուժօգնությունն ու ծննդօգնությունը գյուղերի բնակիչներին անհասանելի են, ինչն էլ արտագաղթի հիմնական պատճառն է: Բաշգյուղցի Տիգրանուհի Աղասյանը եղել է գյուղերի միակ բուժաշխատողը, սպասարկել բնակիչներին, ձմռանը, երբ օրերով ճանապարհները փակ էին մնում, տներում ծննդօգնություն է կազմակերպել: Ավելի քան 40 տարվա բուժաշխատողը, երբեմն դրա իրավունքը չունենալով, նեղ բժշկական միջամտություն էլ է կատարել, կյանքեր փրկել:

Բաշգյուղը հիմա ընդամենը 36 բնակիչ ունի: Ժամանակին դպրոց, գրադարան, ակումբի շենք է ունեցել, հիմա ոչինչ չկա: Բժշկուհին էլ արդեն մեկ ու կես տարի գյուղի վարչական ղեկավարն է:

Նորություններ