Լամառանան, որի որդին Կոմիտասի երգերն է կատարում, ունի բազում երազանքներ ու մեկ գլխավոր նպատակ | Region

Լամառանան, որի որդին Կոմիտասի երգերն է կատարում, ունի բազում երազանքներ ու մեկ գլխավոր նպատակ

Օգոստոս 06,2024 12:58

Գվինեայից տեղահանված Լամառանան 13 տարի Հայաստանում է բնակվում: Երկու որդի ունի, որոնք Հայաստանում են ծնվել և ՀՀ քաղաքացիություն ստացել։

Ավագ որդին լավ ձայն ունի։ Մեծ ոգևորությամբ Կոմիտասի երգերն է կատարում։ Մայրը հպարտությամբ է ներկայացնում որդուն և ավելացնում, որ կուզենար իր որդիները լավ կրթություն ստանան, ապրեն, արարեն և ներդրում ունենան իրենց հայրենիքում՝ Հայաստանում։

Լամառանայի ամենագլխավոր նպատակը Հայաստանի քաղաքացիություն ստանալն է։ Երազում է տուն գնել, գեղեցկության սրահ բացել, իր և իր ընկերուհիների ձեռքի աշխատանքի՝ աֆրիկյան տիկնիկների խանութն ունենալ։

Հեղ.՝ Արև Աբելյան, Արև Դանիելյան

Նորություններ