Մարտավարական պարապմունք՝ ՊՆ զորավարժարաններից մեկում. ներկայացվել են հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցները
Հունվար 27,2024 12:44
Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:

Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևները հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:


Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
