Թուրքիայում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ | Region

Թուրքիայում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ

Օգոստոս 07,2024 10:27

Թուրքիայի կենտրոնական մասում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորությունում։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Նորություններ