Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2 ավտոճանապարհի հիմնանորոգման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Օգոստոս 07,2024 17:01
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին իրազեկում է, որ Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի 0-ից 19-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Ճանապարհը վաղը՝ ժամը 10:00-ից 20:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով։