«Կարող ես չինական պատ կառուցել, բայց երկիրդ անվտանգ չլինի, ու կարող ես ոչինչ չանել, բայց անվտանգ լինի» | Region

«Կարող ես չինական պատ կառուցել, բայց երկիրդ անվտանգ չլինի, ու կարող ես ոչինչ չանել, բայց անվտանգ լինի»

Օգոստոս 07,2024 20:30

«Թիմ ռեսուրս» հասարակական կազմակերպության և REGIONS TV-ի «Մարզային կյանքն իրականում» նախագծի աշխատախմբերը շրջել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերով, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Դրանք բազմաթիվ են, մեծ մասը՝ հրատապ լուծում պահանջող, բայց դրանցից բնակիչներն առանձնացրել են 2 ամենակարևորը՝ անվտանգային խնդիրները և Աղստև ու Դեբեդ գետերի վարարումների հասցրած մեծ վնասները: Այս խնդիրների վերաբերյալ  բանավեճ-քննարկում է անցկացվել Տավուշի մարզկենտրոն Իջևանում՝ համապատասխան գերատեսչությունների ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Կյանքն ինչպիսի՞ն է սահմանապահ գյուղերում՝ թշնամու դիտակետին մոտ, ինչքանո՞վ են լուծված բնակչության քաղպաշտպանության խնդիրները, արդյո՞ք մաքրվել ու կահավորվել են ապաստարանները, ու նաև որո՞նք էին այն սխալները, որ ջրհեղեղի ժամանակ հանգեցրին նման մեծ ավերածությունների. այս և այլ հարցերի մասին են խոսել բանավեճ-քննարկման մասնակիցները:

Նորություններ