ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությանը | Region

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությանը

Օգոստոս 07,2024 21:14

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան Radar-ի հարցմանը, անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։

Հիշեցնենք՝ վերջինս ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։

ՀՀ ԱԳՆ-ից նշում են․ «Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»։

Նորություններ