Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը` կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն | Region

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը` կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն

Օգոստոս 07,2024 23:05

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն:

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:4 հաշվով պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։

Արթուր Ալեքսանյանն ու Մոհամադհադի Սարավին մրցագորգում 4-րդ դիմակայությունն էին անցկացնում: Նախորդ երեք հանդիպումներում հաղթել էր Արթուր Ալեքսանյանը:

Առաջին անգամ ըմբիշները գոտեմարտել են 2019 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթել է 4:3 հաշվով:

Երկրորդ անգամ մրցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ  Ալեքսանյանը հաղթել է 4:1 հաշվով:

Երրորդ հանդիպումը  հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթել է 3:1 հաշվով: Այդ առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Փարիզի մրցագորգում օլիմպիական երկրորդ ոսկե մեդալի ճանապարհին Արթուր Ալեքսանյանը տարավ 4 տպավորիչ հաղթանակներ:

1/8 եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է Հարավայի Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին, քառորդ եզրափակիչում, գերլարված պայքարում 9:5 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում 5:3 հաշվով առավելության հասավ աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, Ռիո-2016-ի ոսկե եւ Տոկիո-2020-ի արծաթե մեդալակիր եւ Փարիզ-2024-ի ոսկե մեդալակիր:

Նորություններ