Էլինա Ավանեսյանը ստացել է հայկական անձնագիր | Region

Էլինա Ավանեսյանը ստացել է հայկական անձնագիր

Օգոստոս 08,2024 14:53

Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը ստացել է հայկական անձնագիր ու դարձել Հայաստանի քաղաքացի։ Անձնագրի հանձնման արարողությունը կայացել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ 21-ամյա թենիսիստուհին հայտնել էր, որ Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՄՆ-ում օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open մրցաշարում։

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում ծնված Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակի թարմացումից հետո պահպանել է 58-րդ տեղը։ Նա շուրջ 3 տարի է բնակվում է Բարսելոնայում և մինչև այս ներկայացնում էր Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ վերջերս Ավանեսյանն առաջին անգամ հասել էր WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Ռումինիայի Յասի քաղաքում կայացած մրցաշարի վճռորոշ մրցախաղը հայ թենիսիստուհին վնասվածքի պատճառով անավարտ թողեց և 7-5, 5-7, 0-4 հաշվով պարտվեց 17-ամյա Միրա Անդրեևային (Ռուսաստան, 23-րդ ռակետ)։

Նորություններ