Կփորձեմ փոխել մեդալիս գույնը. Ամոյան | Region

Կփորձեմ փոխել մեդալիս գույնը. Ամոյան

Օգոստոս 09,2024 14:56

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որն իր առաջին Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» երկրպագուների հետ հանիպմանը նշել է՝ հաջորդ խաղերում ամեն ինչ անելու է մեդալի գույնը փոխելու համար:

«Անկասկած, բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական չեմպիոն: Ես ևս Փարիզ էի եկել ոսկե մեդալի հետևից, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզով: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել Հայաստանի համար: Օլիմպիական խաղերի մթնոլորտը հիանալի էր. կարծես՝ տոն լիներ, մեծ էներգիա էինք ստանում: Օլիմպիական ավանում տարբեր ապրումների էինք ականատես լինում՝ թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների: Սպորտային կյանքը կարճ է, և այս պահերը միշտ մնալու են մեր հիշողության մեջ»,- նշել է Ամոյանը:

Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար. «Ուրախ եմ, որ կարողանում եմ բարձր պահել թե՛ հայ, թե՛ եզդի ազգի պատիվը և ուրախություն պարգևել իմ ժողովրդին: Կփորձեմ հետագայում էլ ավելի լավ ներկայանալ»:

armsport.am

Նորություններ