Եվրոպացի պաշտոնյաները զարմացած են. ովքե՞ր են դեմ Արցախի հարցի քննարկմանը. ԱԺ պատգամավոր | Region

Եվրոպացի պաշտոնյաները զարմացած են. ովքե՞ր են դեմ Արցախի հարցի քննարկմանը. ԱԺ պատգամավոր

Օգոստոս 09,2024 21:01

Միջազգային հանրության համար կա պարզ ճշմարտություն արցախահայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի մասին, բայց դրա մասին Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի խոսում, այլ դրանց արձագանքում է բավականին ծանր: Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, թե իր ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է՝ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղիղ հայտարարել են, որ Արցախի ու արցախցիների հարցը փակված է, և առնվազն տարակուսելի ու վտանգավոր է այս մոտեցումը:

«Ովքեր են դեմ Արցախի հարցի բացմանը, այդ համատեքստում արցախահայերի վերադարձին՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունը: Եվրոպացի պաշտոնյաները զարմացած են, ասում են ՝ մենք չենք կարող այս թեմայի մասին խոսել շատ, այն պարագայում, երբ ձեր իշխանությունն այս հարցի շուրջ առարկայական քննարկում չի ծավալում»,- նշեց Աբրահամյանը:

 

Նորություններ