Խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո. ԱԺ պատգամավոր | Region

Խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո. ԱԺ պատգամավոր

Օգոստոս 10,2024 11:29

«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը և հանուն դրա պատրաստ է ցավոտ զիջումների: Այս հարցադրումը վերջին շրջանում առավել ակտուալ դարձավ, երբ պարզվեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստից հանվել և առանձին քննարկման է դրվել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Չի բացառվում, որ մի փուլում էլ սահմանների ճշգրտման դրույթը փաստաթղթից հանեն ու թողեն առանձին բանակցությունների առարկա:

Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը:

Սրանց խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թե խաղաղություն է բերել, ու դա այն դեպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո:

Ու այս դեպքում կապ էլ չունի, թե «խաղաղություն» կոչվող փաստաթղթի մեջ ինչ է դրված կամ գրված: Սրանց համար կարևորը ոչ թե խնդիրներ կարգավորելն է, այլ մարդկանց մոլորության մեջ գցելով իշխանություն պահելն ու վերարտադրվելը»,-գրել է Աբրահամյանը:

 

Նորություններ