Փարիզ-2024. Վազգեն Թեւանյանը հաղթեց ժամանակից շուտ 11:0 հաշվով
Օգոստոս 10,2024 13:38
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ է մտել ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը Փարիզ-2024-ի իր առաջին գոտեմարտում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ և 11:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախիչ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ: