Փարիզ-2024. Վարազդատ Լալայանը երրորդն է պոկում վարժությունից հետո, Գոռ Մինասյանն առաջատարն է | Region

Փարիզ-2024. Վարազդատ Լալայանը երրորդն է պոկում վարժությունից հետո, Գոռ Մինասյանն առաջատարն է

Օգոստոս 10,2024 23:47

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել է ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինների պայքարը, որտեղ Վարազդատ Լալայանը եւ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը պայքարում են օլիմպիական մեդալների համար:

Ավարտվել է պոկում վարժությունը:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունից հետո 3-րդն է: Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը առաջինն է:

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Լալայանը  բարձրացրեց 210 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 215 կգ: Վարազդատ Լալայանը հաջողությամբ պոկեց նաեւ 215 կգ-ն: Երրորդ մոտեցման համար պատվիրեցին 218 կգ, բայց Լալայանը չկարողացավ բարձրացնել:

Գոռ Մինասյանը նույնպես մեկնարկեց 210 կգո-վ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 216 կգ եւ շրջանցեց Լաշա Տալախաձեին: Երրորդ մոտեցմամբ ձախողեց 220 կգ-ը:

Լաշա Տալախաձեն մեկնարկեց 210 կգ-ով եւ հաջողությամբ պոկեց: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 215 կգ: Երրորդ մոտեցման 220 կգ-ը ձախողեց:

Նորություններ