Երիտասարդ մոդելավորողի ուղին. Գյումրիից Միլան, բուլգակովյան դեղին ծաղիկներից մինչև բակունցյան ալպիական մանուշակ
Օգոստոս 13,2024 11:00
27-ամյա գյումրեցի Ասյա Կանեցյանը նկարչությամբ, ուլունքագործությամբ և հագուստի կար ու ձևով զբաղվել է դեռևս պատանեկության տարիներից: Ուսումնասիրել է շախմատ, այնուհետ ստացել իրավաբանական կրթություն:
Այնուամենայնիվ, արվեստը հաղթել է գիտությանն ու աղջկան մղել մասնագիտացման դիզայնի ու հագուստի մոդելավորման ոլորտում: Ճանապարհները Ասյային տարել են իտալական Միլան, որտեղ ստացել է որակյալ մասնագիտացում:
Այժմ հագուստի մոդելավորմամբ զբաղվում է հայրենի քաղաքում: Ազգայինի ու նորի համադրմամբ ստանում է յուրատիպ հագուստներ, իսկ պայուսակները մոդելավորում է անգամ կարդացած գրքերից ստացած տպավորություններով: Սեփական արվեստանոցից զատ, վերջերս ստեղծել է իր աշխատանքների ցուցադրության ու իրացման սրահ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
