Սարավիի հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, այստեղ նա մեղավոր չէ․ Արթուր Ալեքսանյան
Հայաստանի Օլիմպիական թիմը քիչ առաջ վերադարձավ Երևան։ Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մեծ թվով երկրպագուներ։
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ-2024-ի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը օդանավակայանում պատասխանեց լրագրողների հարցերին․
«Հիասթափության առումով չեմ կարող ասել, բայց․․․չգիտեմ։ Կարծում եմ՝ հույս կա, որ բողոքարկումն ինչ-որ բան կփոխի։ Նման պրակտիկա եղել է, բայց ոչ Օլիմպիական խաղերում, այլ նախորդ տարվա Աշխարհի առաջնությունում։
Հայաստանի թիմի հանդեպ լարվածություն կար, որովհետև մեր բողոքարկումներից ոչ մեկը չի անցել։ Նույն Սլավիկ Գալստյանի համար կարող եմ ասել, որ կիսաեզրափակիչում հաղթեց, հետո բողոքարկեցին լրիվ գոտեմարտի ելքը փոխվեց։ Բայց պետք է Սլավիկը եզրափակիչում հանդես գար։
Այստեղ Սարավին մեղավոր չէր, մրցավարների մեղքն էր։ Սարավիի հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա»։