Սիրիայում տեղի է ունեցել երկրաշարժ. տուժել է 65 մարդ | Region

Սիրիայում տեղի է ունեցել երկրաշարժ. տուժել է 65 մարդ

Օգոստոս 13,2024 14:51

Սիրիայում տեղի է ունեցել երկրաշարժ. տուժել է 65 մարդ, տեղեկացրել է SANA-ն։

Նշվել է, որ ցնցումները գրանցվել են երեկ Համա քաղաքից արեւելք։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վնասվածքներն առաջացել են խուճապի, հրմշտոցի եւ ընկնելու պատճառով՝ նշելով, որ Սալամիա քաղաքի ազգային հիվանդանոցում ընդունվել է 67 մարդ, որոնք խուճապի նոպա են ունեցել։

Reuters-ի տեղեկացմամբ՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,8։

Երկրաշարժը զգացել են նաեւ Հորդանանում եւ Լիբանանում։ Ցնցումները շարունակվել են մինչեւ այսօր առավոտ։

Նորություններ