ԱԺ նախագահը ստորագրել է Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը | Region

ԱԺ նախագահը ստորագրել է Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Օգոստոս 13,2024 17:01

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Նորություններ