Ձևացնում են՝ իբր վախեցած չեն, բայց իրականում սարսափած են. Բագրատ Սրբազան
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ավելի հստակ, խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրին, ինչը նշանակում է պետության չգոյություն։
Այսօր Երազ թաղամասի բնակիչների հետ հանդիպմանը ասում է Բագրատ Սրբազանը՝ տարակուսանք հայտնելով, որ Հայաստանի ԱԳՆ–ն չի հստակեցնում ՝ ինչի դիմաց, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, բավարարվում են միայն հաստատելով Բաքվի պնդումը. «Սա խոսում է նաև մեր ԱԳ նախարարության նվաստացման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքում»,–նշում է նա։
Սրբազանը վստահեցրեց, որ սեպտեմբերին հստակ ծրագրված գործողություններով ընթանալու են առաջ. «Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին։ Իրենք ձևացնում են՝ իբր վախեցած չեն, բայց իրականում սարսափած են»։