«Շատ պատասխանատու եւ խառնակ ժամանակներ են սպասվում». Ս. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռեւանշն է։ Հայաստանում իշխանության կարող է գալ ազգային (պետական իմաստով) եւ պահպանողական (առաջադեմ վեկտորներով) ուժ։
Մյուս կողմից դա համաշխարհային տենդենց է, գլոբալիզմը պարտվում է թե բարոյական առումով, թե’ տնտեսական։ Համաշխարհային առեւտրային կոմունիկացիաները նույնպես տապալվում են։
Ներկայիս կառավարությունը նախորդների արժեհամակարգի մեջ է, ավելի ծայրահեղ ու ցինիկ տարբերակով։ Վերադարձ դեպի նախկին հարաբերություններին ու արժեհամակարգին անիմաստ ջանք է։
Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե ներկաներից, թե’ նախորդներից։ Խոսքը անձանց մասին չէ, այլ քաղաքական պլատֆորմի, սակայն այդ պլատֆորմը պետք է ձեւակերպվի։
Իրական քաղաքական գործունեությունը հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպելն ու ընտրական շտաբներ բացելը չէ, դրանք գործիքներ են, այլ քաղաքական պլատֆորմի ստեղծելն է։
Մի խոսքով, շատ պատասխանատու եւ խառնակ ժամանակներ են սպասվում։
Նաեւ, միասնական ընդդիմությունը կեղծ կատեգորիա է։ Միասնական ընդդիմությունը նշանակում է լղոզված եւ անկենսունակ խառնամբոխ, իսկ հաղթում է հստակ դիրքորոշմամբ կազմակերպված փոքրամասնությունը»,- գրել է քաղաքագետը։