ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ | Region

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

Օգոստոս 15,2024 21:30

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Այս մասին հայտարարում են ՀՀ ՊՆ-ից:

Նորություններ