Եղեգիսի գորշ բնիկները, որոնք հաճախ խախտում են համակեցության կանոնները | Region

Եղեգիսի գորշ բնիկները, որոնք հաճախ խախտում են համակեցության կանոնները

Հուլիս 19,2023 20:03

Վայոց ձորում գտնվող Եղեգիսի կիրճը, համանուն գետը, շրջակա լեռնաշղթաներն ու անտառները շքեղ բնաշխարհի մի ներդաշնակ ամբողջություն են կազմում: Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ Իզուր չէ, որ XIII-XIV դարերում Օրբելյան իշխանական տոհմը այն որպես նստավայր է ընտրել։

Այս տարածաշրջանի հիասքանչ բնությունը, հարուստ կենդանական աշխարհն ու պատմամշակութային հուշարձաններն այսօր գրավում են հազարավոր զբոսաշրջիկների, որոնք իրենց հանգիստն անցկացնելու կատարյալ պայմաններ ունեն:

Տեղաբնակները հիմնականում ինքնաբավ են, աշխատում են սեփական տնտեսություններում, այգիներում, սպասարկման ոլորտում: Հաշտ են բոլորի հետ, բացառությամբ գորշ հարևանների՝ արջերի, որոնք երբեմն խախտում են համակեցության կանոնները՝ հակազդելով մարդու կողմից բնական ներդաշնակությունը խաթարող գործողություններին:

Նորություններ