Ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջшնը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերшզմի. քաղաքագետ | Region

Ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջшնը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերшզմի. քաղաքագետ

Օգոստոս 16,2024 21:01

«Հատկապես պարտվող կողմը պետք է աշխատեր խաղաղության պայմանագրի մեջ ներառել բոլոր վիճահարույց հարցերը, որպեսզի պատերազմի բոլոր առիթները վերանային: REGIONSTV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով կոմունիկացիաների թեման խաղաղության պայմանագրից դուրս թողնելու վերաբերյալ Երևանի ու Բաքվի պայմանավորվածությանը:

Սուրենյանցի խոսքով այսպիսով արժեզրկվում է խաղաղության ենթադրյալ պայմանագիրը.

«Էլ ինչի՞ մասին  է այդ խաղաղության պայմանագիրը, եթե մեզ հուզող որևէ խնդիր դրանում արտացոլում չի գտնելու, այսինքն՝ որևէ անվտանգային ռիսկ չի վերանալու կամ կառավարվելու: Երկրորդ հարցն էլ այն է, որ եթե պետք է կնքես խաղաղության պայմանագիրը,  բայց չապաշրջափակվես, էլ ինչի՞ համար է խաղաղության պայմանագիրը»,-ասում է Սուրենյանցը:

Սուրենյանցի խոսքով՝  հաշվի առնելով մի շարք գործոններ՝ կարելի է ենթադրել, որ նոյեմբերին, երբ Բաքվում ավարտվի «COP -29»-ը, Հայաստանը լուրջ մարտահրավերների է բախվելու.

«Ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, կամ առնվազն կոշտ հարկադրանքով Հայաստանից նոր զիջումներ կորզելու, որովհետև պատերազմ լինում է, երբ ուժերի որոշակի բալանս է լինում»,-ասում է Սուրենյանցը:

Նորություններ