Ցինցինատի․ Էլինա Ավանեսյանը առաջին սեթում հաղթել է Լյուդմիլա Սամսոնովնային
Օգոստոս 16,2024 22:18
Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող թենիսի WTA 1000 մրցաշարի 3-րդ շրջանի խաղի առաջին սեթում 6։4 հաշվով հաղթել է Լյուդմիլա Սամսոնովնային։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը, որը նոր է փոխել քաղաքացիությունը և հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո:
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 3 մլն դոլար: Անցյալ տարի մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակչում 6:3, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուչովային: