WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվեց երրորդ շրջանում | Region

WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվեց երրորդ շրջանում

Օգոստոս 16,2024 22:46

Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում։

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:0, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Քառորդ եզրափակիչում Լյուդմիլա Սամսոնովայի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի եւ աշխարհի 30-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի դիմակայության հաղթողը։

Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։

Նորություններ