Փաշինյան․ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար եւ ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար | Region

Փաշինյան․ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար եւ ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար

Սեպտեմբեր 18,2024 14:27

«Մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլեւ այն պատճառով, որ  ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար եւ ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»,-այս մասին այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց՝ՀՀ-ն սառեցրել է մեր անդամությունը ՀԱՊԿ-ին։

«Շատ է քննարկվում, թե արդյոք ՀՀ-ն փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալ։ Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում, միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին, հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր այս շեշտադրումից անցել է 2 տարի։

Պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլեւ ակնհայտ է, որ չեն հնչելու, եւ եթե նույնիսկ ակնհայտ չեն, ես կարող եմ ասել՝ ինչքան այդ պատասխանները չեն հնչում կամ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպեի, ամեն վայրկյանի հետ ՀՀ—ն ավելի ու ավելի հեռանում ՀԱԿՊ-ից։

«Tочка невозврата» արտահայտություն կա, եւ եթե մենք արդեն իսկ չենք անցել այդ «точка невозврата»-ն, մեծ է հավանակությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը։ Ու որեւէ մեկը մեզ դրանում մեղադրելու որեւէ լեգիտիմ առիթ եւ պատճառ չի ունենա»,-ասել է Փաշինյանը։

 

Նորություններ