Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս․ՀՀ ՊՆ | Region

Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս․ՀՀ ՊՆ

Հոկտեմբեր 01,2024 17:20

Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ երեկ երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ»։  Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:

Նորություններ