Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 08,2024 08:30

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի և 12-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  •         Օդի առավելագույն ջերմաստիճան`                  27.5°C (2016թ.)
  •      Օդի նվազագույն ջերմաստիճան`                      0.8°C (1971թ.)
  •     Օդի միջին օրական ջերմաստիճան`                14.9°C

Նորություններ