ՌԴ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը
Մոսկվան ելնում է նրանից, որ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցում հիմք են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Ուշակովն ասել է․«Մենք ելնում ենք նրանից, որ այս բոլոր բարդ հարցերի համապարփակ կարգավորման հիմքը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դրական դերի մասին հարցը։
Ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են, որ վաղը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Փաշինյանը ՌԴ է մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։