ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել պատժամիջոցների վերաբերյալ | Region

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել պատժամիջոցների վերաբերյալ

Հոկտեմբեր 07,2024 21:34

Այսօր Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նիստից հետո հայտարարություն են ընդունել միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին։

««Միակողմանի սահմանափակող միջոցառումները» նշանակում են պետության, պետությունների խմբի կամ միավորման կողմից ձեռնարկված հարկադրական միջոցառումներ՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ, ներառյալ՝  քաղաքական, իրավական, ֆինանսական կամ տնտեսական ճնշումը՝ մեկ այլ պետության քաղաքականությունը փոխելու նպատակով , դրանով իսկ հանգեցնելով ծախսերի և վնասի այդ պետության և նրա քաղաքական կուրսը պաշտպանողների համար: Նման միջոցառումները, այդ թվում՝ արտատարածքային բնույթի, չեն նպաստում բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ձևավորմանը և բացասական ազդեցություն են ունենում գլոբալ և տարածաշրջանային զարգացման գործընթացների վրա»,-ասված է համատեղ հայտարարության  մեջ։ 

Հիշեցնենք, այս նիստին  մասնակացել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նկատենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, Արևմուտքը  պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատամամբ, ավելի կոնկետ  այդ երկրի տնտեսության որոշակի ոլորտների նկատմամբ։ Ընդ որում, պատժամիջոցների տակ կարող են ընկնել նաև այն երկրները, որոնք կարող են օգնել ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում։

Նորություններ