Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման գաղափարը կողմերից մեկը մերժել է
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հանդիպում չեն ծրագրում․
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը դեռ չեն ծրագրում անցակացնել եռակողմ հանդիպում Երևանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման հարցի շուրջ։
Այս մասին, ըստ Ria.ru-ի, լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Նա, պատասխանելով հարցին՝ արդյոք նման հանդիպման մասին պայմանավորվածություն եղե՞լ է, ասել է՝եռակողմ հանդիպման մասին մենք չենք պայմանավորվել, նման գաղափար եղել է, բայց այն չի աջակցել կողմերից մեկը։
Ria.ru-ի ՌԴ նախագայի օգնականը նաև հավելել է, որ Ռուսաստանը դեմ չէ նման ձեւաչափով հանդիպում անցկացնելուն։
Երեկ ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօր Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։