Պուտինը Փաշինյանին․ «Սպասում եմ ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ՝ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր՝ բազմաթիվ շփումներով» | Region

Պուտինը Փաշինյանին․ «Սպասում եմ ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ՝ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր՝ բազմաթիվ շփումներով»

Հոկտեմբեր 08,2024 15:58

«Սպասում եմ ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր՝ բազմաթիվ շփումներով»,-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի հրավերը։

Պուտինն ասել է․   BRICS-ի գագաթնաժողովում կանցկացվեն երկկողմանի բանակցություններ, հնարավորություն կլինի խոսել մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ, որոնք ծրագրում են մասնակցել այս աշխատանքին։

 Риа-Новости-ի  փոխանցմամբ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք բանակցություններում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ամենամյա գագաթնաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում: Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանը  BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը։

Նորություններ