Գլխավոր դատախազությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից պահանջում է բռնագանձել մոտ 6 միլիարդ դրամ, 14 անշարժ եւ 8 շարժական գույք | Region

Գլխավոր դատախազությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից պահանջում է բռնագանձել մոտ 6 միլիարդ դրամ, 14 անշարժ եւ 8 շարժական գույք

Հոկտեմբեր 08,2024 16:58

Գլխավոր դատախազությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք և մոտ 6 միլիարդ դրամ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

14 անշարժ գույք

8 շարժական գույք

5 իրավաբանական անձանցում մասնակցություն

5 միլիարդ 92 միլիոն դրամ:

Նորություններ