Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել. բողոքի ցույց դատախազության մոտ | Region

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել. բողոքի ցույց դատախազության մոտ

Հոկտեմբեր 09,2024 13:39

«Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չենք կանխել ու գնահատական չենք տվել,–այս մասին այսօր Գլխավոր Դատախազության շենքի մոտ հրավիրված  բողոքի ցույցի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար»,– հայտարարեց Սրբազանը։

Շարժման երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, Սրբազանը պնդում է՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական։

Շարժման առաջնորդն անդրադարձավ նաեւ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս գերեվարված անձանց. «Հայաստանի իշխանությունը չի պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան»։

Սրբազանը հիշեցնում է՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորը Արցախի Հանրապետության, սակայն իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ։

 

Նորություններ