Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց «Նիհոն Հիդանկյո» շարժմանը
Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվեց ճապոնական «Նիհոն Հիդանկյո» շարժմանը։
«Խաղաղության մրցանակը շնորհվում է Հիրոշիմայի և Նագասակիի ատոմային ռումբերից փրկվածների այս հասարակական շարժմանը, որը հայտնի է նաև որպես Հիբակուշա, միջուկային զենքից զերծ աշխարհի հասնելու ջանքերի և ականատեսների վկայությունների միջոցով ցույց տալու, որ միջուկային զենքը երբեք չպետք է կրկին օգտագործվի»,-ասված է կոմիտեի հայտարարության մեջ:
Ճապոնական կազմակերպությունը տասնամյակներ ի վեր աշխարհին պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ ներկայացնելով հայրենիքում՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները։
Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը, ազդարարելով մրցանակակրի անունը, նշել է՝ միջուկային զենքի կիրառման դեմ ճապոնական կազմակերպության համառ պայքարին զուգահեռ աշխարհի բազմաթիվ երկրներ հետևողականորեն մեծացնում էին իրենց միջուկային հնարավորություններն ու կատարելագործում զենքերը․«Հիբակուշան» մեզ օգնում է նկարագրել աննկարագրելին, պատկերացնել աներևակայելին և ինչ-որ չափով ընկալել միջուկային զենքի պատճառած անհասկանալի ցավն ու տառապանքը»։