Երեկ մահացած Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան 16-ամյա Նարեկ Գրիգորյանը օրեր առաջ ֆուտբոլ խաղալիս ընկել էր, գլխով գետնին հարվածել ու ուսի կոտրվածք ստացել | Region

Երեկ մահացած Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան 16-ամյա Նարեկ Գրիգորյանը օրեր առաջ ֆուտբոլ խաղալիս ընկել էր, գլխով գետնին հարվածել ու ուսի կոտրվածք ստացել

Հոկտեմբեր 11,2024 20:01

Երեկ գիշեր Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է 16 ամյա Նարեկ Գրիգորյանը: Նա Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան էր:

Այսօր «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Նարեկի մահվան մասին մասին լուրը հայտնել է և ցավակցություններ հղել ընտանիքին։

REGIONS TV-ին հասած տեղեկություններով, Նարեկը օրեր առաջ ֆուտբոլ խաղալիս վայր է ընկել, գլխով գետնին հարվածել ու ուսի կոտրվածք ստացել: Դեպքից մի քանի ժամ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Տղայի ծանոթների պատմելով,  հիվանդանոցում ուսի վիրահատություն են սկսել, որից հետո բժիշկները տեսել  են, որ նրա գլխին էլ վնասվածք կա: Փորձել են գլխի վիրահատական միջամտություն անել, բայց տեսնելով, որ բարդ խնդիր է, կապ են հաստատել Երևանի վիրաբույժների հետ ու տղային  սանավիացիայով տեղափոխել Երևան, որտեղ 3 օր գիտակցության չգալով, Նարեկ Գրիգորյանը մահացել է:

Նրա ընտանիքը բնակվում էր Գյումրիում: Նարեկը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու հենակետային վարժարանի սան էր: Ընտանիքի 3 երեխաներից միակ որդին: Նրա հոգեհանգիստը տեղի է ունենալու Ամասիա գյուղի եկեղեցում:

 

Կարինե Կազարովա

Նորություններ