Մարմաշենում տնակներն արդեն 36 տարեկան են. վաճառվում են, սեփականաշնորհվում, բայց չեն քանդվում | Region

Մարմաշենում տնակներն արդեն 36 տարեկան են. վաճառվում են, սեփականաշնորհվում, բայց չեն քանդվում

Հոկտեմբեր 12,2024 11:22

Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն գյուղում էլ անօթևանության հարցը 36 տարում լուծում չստացավ: 23 ընտանիք տնակներում է բնակվում: Գյումրիից գյուղը ընդամենը 10 կմ է հեռու: Բայց քաղաքամերձ դիրքը ընտանիքների սոցիալական վիճակի վրա մեծ ազդեցություն չի թողնում:

Գործազրկություն, վատ կենսապայմաններ. փայտաշեն կացարանների բնակիչները հողատարածքներ էլ չունեն, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն: Ապրում են գյուղում՝ քաղաքացու ապրելակերպով, թոշակով, նպաստով, օրավարձով վճարվող աշխատանքով:

Նորություններ