Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը․ՀՖՖ
Հոկտեմբեր 13,2024 23:12
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին քիչ առաջ հայտարարություն տարածեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,-հայտնում է ՀՖՖ-ն։
Նշենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ այսօր կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղում 2:0 հաշվով Հայաստանը պարտվեց։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
