Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 15,2024 08:30

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղուների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ                      

  •        Օդի առավելագույն ջերմաստիճան`                  26.7°C (1997թ.)
  •        Օդի նվազագույն ջերմաստիճան`                        2.2°C (1990թ.)
  •      Օդի միջին օրական ջերմաստիճան`                14.2°C

Նորություններ