Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով. Նախորդ տարվա համեմատ այն բարձր է 21 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ այդմ, լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ 179.984մլն.մ³:
2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038մլն.մ³: