Լոնդոնի հայ համայնքին ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը. Թաթոյան | Region

Լոնդոնի հայ համայնքին ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը. Թաթոյան

Հոկտեմբեր 14,2024 22:02

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք`Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից:

«  -Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:

– 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական  ամենօրյա հանցանքների ապացույցներ:

Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը ներկա  գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը»:

Նորություններ