Սահմանամերձ Խնձորեսկի բնակչի 14 անասուններն անհետացել են | Region

Սահմանամերձ Խնձորեսկի բնակչի 14 անասուններն անհետացել են

Հոկտեմբեր 15,2024 11:44

Մանգասարյանների անասնագոմն արդեն 3 օր դատարկ է։ Սահմանամերձ Խնձորեսկի բնակիչ Գարիկի 14 անասունները թշնամու քթի տակ պահելիս անհետացել են։ Գիշեր-ցերեկ փնտրում են, բայց ապարդյուն։

Սահմանապահները չեն նկատել անհետացած անասուններին, տեսախցիկներն էլ չեն ֆիքսել, սակայն ընտանիքի անդամները վստահ են, որ անասունները ձորով  հատել են սահմանը։

Ընտանիքի մայրը՝ Մարինեն, ով հաշմանդամության կարգ ունի, չի կարողանում թաքցնել հուզմունքը։  Դեղորայքի, ընտանիքի ապրուստի միջոցն են կորցրել։ Երկու որդիների ընտանիքի,  հինգ անչափահաս թոռների հանապազօրյա հացի խնդիրն այդ կովերի կաթով էին լուծում։

Նորություններ